Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով փակ են Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները, Սելիմի եւ Ջաջուռի լեռնանցքները:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: