Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 57 հարմարավետ սենյակներով համալրված «Նացիոնալ» բուտիկ հյուրանոցի բացմանը: Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն աուդիովիզուալ սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հյուրանոցը առաջարկում է բարձրակարգ այլ ծառայություններ եւս, այդ թվում փակ լողավազանով, բարով եւ մարզասրահով կահավորված առողջապահական ակումբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է հյուրանոցի հարկաբաժիններում, ծանոթացել պայմաններին:

«Նացիոնալ» բուտիկ հյուրանոցի տնօրեն Ռոբերտ Սիմոնյանը քաղաքապետին վստահեցրել է, որ առկա բարձրակարգ ծառայություններով հյուրանոցը եւս կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանը: