Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Երեւանում բացվել է նոր գրախանութ: «Նոր գիրք» գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ժամանակակից հայ եւ արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաեւ հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ:
«Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն անհատներին, ովքեր մայրաքաղաքում գրախանութներ բացելու ցանկություն կունենան», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է գրախանութում, ծանոթացել ներկայացված գրականությանն ու դարձել գրախանութի առաջին գնորդներից մեկը: Հինգ երեխաների հայր Տարոն Մարգարյանը նախ եւ առաջ գնել է հայ մեծանուն գրողների հեքիաթների ժողովածուներ, ինչպես նաեւ այլ գրականություն:






























