Եգիպտոսում տեղի է ունեցել Խորհրդակցական մարմնի առաջին նիստը: Այն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկատարի պետական իշխանության օրենսդիր մարմնի դերը: Ավելի վաղ խորհրդարանի վերին պալատը միայն խորհրդակցական գործառույթ է կատարել, իսկ այժմ այդ մարմնի անդամները պետք է օրենքների մշակմամբ զբաղվեն:

Խորհրդի կազմում ընդգրկվել են աշխարհիկ կուսակցությունների կողմնակիցները, ղպտիների ներկայացուցիչները, «Ալ Ազհար» հին մահմեդական համալսարանների աստվածաբաններ, ինչպես նաեւ իսլամիստական եւ իսլամամետ քաղաքական կուսակցությունների անդամներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Խորհրդարանի վերին պալատին օրենսդիր լիազորություններով օժտելու որոշումը կայացրել է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին, որպեսզի կանխի իշխանության այդ մարմնի ցրումը:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել են Սահմանադրական հանրաքվեի արդյունքները, որտեղ ընտողների 60 տոկոսըից ավելին կողմ է արտահայտվել նոր Սահմանադրության նախագծին:

Երկու ամիս անց պետք է խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ տեղի ունենան: