Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 26-ին նախագահի երրորդ թեկնածուի փաստաթղթերն է ընդունել: ԿԸՀ-ից հայտնեցին, որ ինքնաառաջադրվելու համար փաստաթղթերը ներկայացրել է անկուսակցական Մհեր Հայրապետյանը:

Այսօր ավելի վաղ  Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց փաստաթղթերն են ներկայացրել էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը  հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: