ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները հավանել են «հարկային ճեղքվածքը» կանխող նախագիծը, որն ամերիկացիների մեծ մասին կփրկի հարկերային բարձրացումից:

Օրինագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ` 257-ը 167-ի դեմ, ինչը դարձել է ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբամայի տրիումֆը, հայտնում է Associated Press-ը:

Օբաման Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում նշել է, որ հիմա նա կարող է ստորագրել օրենքն, «որը բարձրացնում է հարկերը միայն 2% հարուստ ամերիկացիների համար, միեւնույն ժամանակ` կանխելով հարկերի բարձրացումը, որը կարող է ԱՄՆ տնտեսությունը հետ մղել դեպի անկում»:

Ինչպես գրում է  «Gazeta.ru»-ն, համաձայն ստորագրված համաձայնագրի` ԱՄՆ-ում տարեկան 400 հազար դոլարը գերազանցող  եկամուտ ուեցող քաղաքացիները չեն ազատվում եկամտահարկից: Օրինագծի ընդունման արդյունքում բյուջեի ավտոմատ արգելականքը կլինի 2013-2021 թվականներին ԱՄՆ բյուջեի ընդհանուր ծախսերի` 1,2 տրիլիոն դոլարով կրճատումն երկու ամսով հետաձգելը: