Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստիացրել է երկրի բնակիչներին, որ նախագահ Ուգո Չավեսը գիտակցության մեջ է գտնվում, չնայած` նրա վիճակը Կուբայում տարած վիրահատությունից հետո շարունակում է բարդ մնալ: Նրա խոսքով` Վենեսուելայի նախագահի առողջական վիճակում որոշակի բարելավում է նշմարվել:
Հունվարի 10-ին պետք է կայանա Վենեսուելայի 58-ամյա նախագահի 4-րդ նախագահական երդման արարողությունը: Սակայն պարզ չէ, արդյոք կկարողանա Ուգո Չավեսը ներկա լինել արարողության հանդիսավոր բացմանը:
Վենեսուելայում ամանորյա զանգվածային տոնակատարությունները հետաձգվել են այն բանից հետո, երբ վիրահատությունից հետո նրա առողջական վիճակի վատացման մասին լուրեր են տարածվել:





























