Աֆղանստանցի դաշտային հրամանատար Գուլբեդին Հեքմատիարը բրիտանական Daily Telegraf-ին տված հարցազրույցում անվանել է Բրիտանիայի արքայազն Հարիին «արբած շնագայլ, ով եկել է Աֆղանստան սպանելու անմեղների»:
«Արբած բրիտանական արքայազնը եկել է Աֆղանստան անմեղներին սպանելու…Բայց նա մի բան է մոռացել. շնագայլերը չեն կարող որսալ առյուծների ու արծիվների: Բրիտանիան ներկաշվել է այդ անարդար, անիմաստ եւ դաժան հակամարտության մեջ միայն նրա համար, որ վայելի Սպիտակ տան բարյացկամությունը…Ես չեմ հասկանում` ինչու են բրիտանացիներն ուղարկում իրենց երեխաներին մահվան, թերեւս որ ուրախացնեն ամերիկացի գեներալներին», - ասել է Հեքմատիարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























