Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը 2013 թվականը հայտարարել է կինոայի (Chenopodium quinoa) տարի: Կինոան ամենասննդարար հատիկավորն է: Առաջարկն արել է Բոլիվիան, որն այդ մշակաբույսի խոշորագույն արտադրողն է աշխարհում: Այս հատիկաբույսը հիմնականում աճում է Անդերում: Կինոան միակ հացազգին է, որը պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր ամինաթթուները, հաղորդում է Independent-news.ru-ն:
ՄԱԿ-ի փորձագետները վստահ են, որ հատիկաբույսի տարածումը թույլ կտա բարելավել պարենային կայունությունն աշխարհում: Նախորդ երկու տասնամյակում կինոայի շիլան առողջ ապրելակերպի ջատագովների սննդակարգում է հայտնվել: Կինոայի գինը մի քանի անգամ բարձրացել է, եւ դրա աճեցումը դարձել է շահութաբեր Բոլիվիայում:





























