Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Աֆղանստանի նախկին վարչապետ Գուլբեդին Հեքմաթիյարի հայտարարությունը, թե Աֆղանստանում զինծառայություն անցնող արքայազն Հարին Apache ուղղաթիռով, ալկոհոլի ազդեցության տակ սպանել է խաղաղ բնակիչների: Գերատեսչության ներկայացուցիչը մեղադրանքը որակել է աբսուրդային, փոխանցում է Sky News-ը:

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ Աֆղանստանում գտնվող զինծառայողներին առհասարակ արգելված է ալկոհոլի օգտագործումը: