ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել Մանհեթենի պրեսբիտերական հոսպիտալից: Նա տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց հետագա հետազոտման համար, հայտնում է NY1 հեռուստաալիքը:
Հիլարի Քլինթոնը Մանհեթենում հետազոտվել է տոմոգրաֆով: Նրա վերինծնոտային հատվածում, աջ ականջի մոտ հայտնաբերվել է տրոմբ, որը հետեւանքներ առայժմ չի թողել: Պետքարտուղարին բուժել են հակատրոմբային դեղամիջոցներով:
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է, որ Քլինթոնի ինքնազգացողությունը լավացել է: Ամերիկյան մամուլն արդեն ենթադրել է, որ հիվանդությունը կարող է հարցականի տակ դնել 65-ամյա Հիլարի Քլինթոնի քաղաքական ապագան` մասնավորապես, մասնակցությունը 2016թ. նախագահական ընտրություններին:





























