Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները բաց նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին` առաջարկելով բանակցություններ սկսել Ֆոլկլենդյան կղզիներն Արգենտինային վերադարձնելու հարցով, գրում է The Guardian-ը:
Արգենտինայի առաջնորդը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան պարտավոր է կատարել է ՄԱԿ-ի 1960թ. բանաձեւը, որը կոչ է անում ՄԱԿ-ին անդամակցող երկրներին «վերջ տալ գաղութարարությանը դրա բոլոր դրսեւորումներում»:
2013-ին Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները կմասնակցեն ինքնորոշման հանրաքվեի եւ կընտրեն իրենց ապագան: 1833թ. հունվարի 3-ից Ֆոլկլենդյան կղզիները Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ են: 1982-ին Արգենտինան անհաջող փորձ կատարեց ուժով վերադարձնել կղզիները: Սակայն չհայտարաված պատերազմում, զինված բախման արդյունքում հաղթեց Մեծ Բրիտանիան:





























