Հունվարի 16-ից 17-ը Մինսկում տեղի կունենա ԱՊՀ շրջանակում գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրի նախագծի առնչությամբ առաջարկների եւ լրացումների հարցերով փորձագիտական խմբի նիստը:
Հունվարի 22-ին Մինսկում նիստ կգումարի ԱՊՀ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների Խորհուրդը: Հունվարի 23-ից 24-ը Բելառուսի մայրաքաղաքում տեղի կունենա փորձագիտական խմբի նիստ, որի ընթացքում կքննարկվի Գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Կառավարության եւ ԱՊՀ-ի միջեւ համաձայնագրի նախագիծը:
Հունվարի 29-ին Մինսկում կանցկացվեն ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների քննարկումներ:
Հունվարի 15-17-ը Մինսկում կանցկացվի նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 (2004) բանաձեւի իրականացմանը նվիրված սեմինար:





























