18 երկրներում Վրաստանի դեսպանները լքել են  պաշտոնները: Վրացական «GHN» գործակալությունը հայտնում է,   որ նրանց թվում են Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի դեսպանները, ինչպես նաեւ Վրաստանի դեսպանը Եվրամիությունում:

Ըստ Եվրամիությունում Վրաստանի արդեն  նախկին դեսպան Սալոմե Սամադաշվիլիի` ինքն անձամբ   պաշտոնից հեռանալու դիմում չի գրել եւ, հետեւաբար, մոտ ժամանակներս հայտնի կդառնա գերատեսչության որոշման մասին: Սամադաշվիլին համաձայն չէ իր հասցեին հնչած մեղադրանքներին, որոնք վերաբերում են Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժման» նեղկուսակցական շահերին ծառայելուն:

Միաժամանակ, Վրաստանի նոր իշխանությունների ներկայացուցիչները հերքում են  դեսպանների հրաժարականի` քաղաքական դրդապատճառներ ունենալը: