Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության նախկին մարզիչ Ռայմոնդ Վերհեյենն աշխատանքի կանցնի Կրասնոդարի «Կուբանում», գրում է «Советский Спорт»-ը:
Առաջիկայում կներկայացվի կրասնոդարյան ակումբի նոր մարզչական կազմը, որը կգլխավորի 53-ամյա Լեոնիդ Կուչուկը:
«Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնից պաշտոնանկ արված Յուրի Կրասնոժանն արդեն հեռացել է Կրասնոդարից:
Հիշեցնենք, որ Ռայմոնդ Վերհեյենը Հայաստանի հավաքականում աշխատել է 2012-ին եւ մինչեւ օրս հայտնի չէ նրա հեռանալու պատճառը:





























