Հայաստանի նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի եւ Արման Մելիքյանի դիմումները Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննարկի մոտ օրերս: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ մտադիր չէ մեկնաբանել այդ դիմումների բովանդակությունը:
Նրա խոսքով՝ ԿԸՀ նիստում, որի ընթացքում կքննարկվեն այդ դիմումները, կհրավիրվեն նաեւ տվյալ թեկնածուները: Կկազմակերպվի բաց քննարկում եւ արդեն դրանից հետո կհրապարակվի ԿԸՀ-ի դիրքորոշումը տվյալ հարցի առնչությամբ:
Մուկուչյանը նաեւ նշել է, որ թեկնածուների դիմումները քննարկելու համար կան կոնտրետ ժամկետներ, որոնք չեն խախտվի:
Նշենք, որ Նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանն ու Արման Մելիքյանը դիմել են Հայաստանի ԿԸՀ՝ պահանջելով չեղյալ համարել գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը:




























