Վորոնեժի օդանավակայանում վառարանում այրում են Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ Գերմանիայից ներկրված բոլոր մթերքները։
Ինչպես հայտնում է moe-online.ru-ն, այդ միջոցառումները պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանում մեծ է վտանգավոր եւ կարանտինային հիվանդությունների տարածման հավանականությունը ։
Պաշտոնական տվյալներով, մթերքները Ռուսաստան են բերում Հայաստանից եւ Ադրբեջանից եկած ուղեւորները։
Այսպես, գրեթե բոլոր ստուգումների ժամանակ օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերում են ոչխարի պանիր, մսից կիսաֆաբրիկատներ եւ ջերմամշակում չանցած այլ մթերքներ։
Հայտնաբերումից հետո արգելված բեռները այրում են հատուկ վառարանում։ Միայն անցած տարի «Վորոնեժ» օդանավակայանում ոչնչացվել է 300 կգ միս եւ կաթնամթերք։




























