Վաշինգտոնի համար հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացի տապալման մեղավորը լինելու է Թուրքիան։ Այս ամսին հայտարարել է ամերիկա-թուրքական խորհրդի ներկայացուցիչ Ջեյմս Հոլմսը։

«Ես ծանոթ եմ Վաշինգտոնի դիրքորոշմանը։ Եթե Թուրքիան նույնիսկ ավելի պակաս մեղավոր լինի, քան Հայաստանը, ԱՄՆ-ի քաղաքական մթնոլորտն այնպիսին է, որ հենց Անկարան կմեղադրվի գործընթացը տապալելու համար»,-հայտարարել է Հոլմսը թուրքական Anatolia լրատվական գործակալությանը։

Նա նաեւ նշել է, որ նմանատիպ ոչ մի մտահոգություն չի առաջանա, եթե արձանագրությունները վավերացվեն երկու պետությունների խորհրդարանների կողմից, սակայն միշտ պետք է պատրաստ լինել իրադարձությունների վատթարագույն զարգացմանը։