Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ամբողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ են իրականացվում, որոնց նպատակը ԼՂՀ բանակի առաջնային դիրքերն ավելի անխոցելի դարձնելն է։
ԼՂՀ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ իրականացվող աշխատանքների արդյունքում կբարելավեն մարտական հսկողություն իրականացնող անձնակազմի կենցաղային պայմանները, ինչպես նաեւ անվտանգությունը, կկատարելագործվեն կապի եւ կառավարման համակարգերը։ Գործընթացն ավելի կազմակերպված դարձնելու համար օրերս ցուցադրական զորավարժություններ են եղել, որին մասնակցել են զորամասերի եւ միավորումների հրամանատարները,նրանց տեղակալները եւ ինժեներական ծառայությունների ղեկավարները։
Զորավարժությունների ժամանակ սպառիչ պատասխաններ են տրվել առաջացած հարցերին եւ հստակեցվել են հետագա անելիքները։




























