Հայաստանի քաղաքացիները կամ հայազգի անձինք մեղսակից չեն 15-ամյա աղջկա առեւանգմանն ու նրան Մեծ Բրիտանիա անցկացնելու փորձին, ինչպես հայտնել էին երկու օր առաջ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են հանրապետության իրավապահ մարմինների աղբյուրները:

Անչափահաս աղջիկն էլ ոչ թե հայ է, ինչպես նախկինում էին հայտնել, այլ եզդի: Նր առեւանգմանը, աղբյուրի տվյալներով, մասնակցել են վեց քրդեր:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին BBC News-ը տեղեկություն էր տարածել, թե ինչ-որ անձինք փորձել են 15-ամյա հայ աղջկան Մեծ Բրիտանիա մտցնել լատվիական անձնագրով: Հաղորդվում էր Հայաստանի չորս քաղաքացիների եւ Լատվիայից երկու կնոջ ձերբակալության մասին՝ մարդկանց առեւտրի մեղադրանքով:

Chronicle Live-ի տվյալներով, աշակերտուհին 49 եւ 25 տարեկան երկու տղամարդկանց եւ երկու կանանց (33 եւ 26 տարեկան) ուղեկցությամբ լաստանավով Մեծ Բրիտանիա էր ժամանել Հոլանդիայից: