2009թ. արդյունքներով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ՀՆԱ-ի անկմամբ ԱՊՀ երկրների մեջ՝ 14,4 տոկոսով:
Համաձայն Համագործակցության Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ ՀՆԱ-ի աճ անցած տարի գրանցվել է Ադրբեջանում՝ 9,3 տոկոս, Ուզբեկստանում՝ 8,1 տոկոս, Ղըրղզստանում՝ 2,3 տոկոս: Ռուսաստանում ցուցանիշի անկումը կազմել է 7,9 տոկոս: Միջինը ԱՊՀ-ում ՀՆԱ-ն նվազել է 7 տոկոսով:
2009թ. արդյունքներով՝ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում արձանագրվել է արդյունաբերական արտադրության ծավալների անկում, Հայաստանում՝ 7,8 տոկոս, Բելառուսում՝ 2,8, Ղըրղզստանում՝ 6,4, Մոլդովայում՝ 22,2, Ռուսաստանում՝ 10,8 տոկոս: Բացառություն են Ադրբեջանը, որտեղ արտադրության ծավալների աճը կազմել է 8,6 տոկոս, Ուզբեկստանն ու Ղազախստանը: Միջինը ԱՊՀ-ում արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 10 տոկոսով:
Ի դեպ, ԱՊՀ-ում 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ապրանքաշրջանառությունը նվազել է 6 տոկոսով:



























