Բարդ է Հայրիկյանից ակնկալել վերջնական որոշում նախընտրական արշավի վերաբերյալ այն հանգամանքներում, որ նա հայտնվել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հայտարարությունները:

«բարդ է ակնկալել, որ նախօրեին վիրավորված մարդը, վերջնական որոշում կկայացնի նման լուրջ հարցով, ինչպիսին նախընտրական արշավն է»,- ասել է Մինասյանը:

Ինչ վերաբերում է թեկնածուի` հիվանդանոցում արած հայտարարությանը` մահափորձին օտարերկրա գործակալների հնարավոր մեղսակցության մասին, այդ հայտարարությունը, ըստ ՄԻնասյանի, մտնում է Հայրիկյանի, որպես քաղաքական գործչի, ընդհանուր իմիջի մեջ: «Հաշվի առնելով Հայրիկյանի քաղաքական ոեւղին եւ այն պայքարը, որ նա վարել է երկար տարիներ, գտնվլեով բարոյական շոկի մեջ, ակնհայտ է, որ ենթադրել է, թե հարձակումը կապված է իր քաղաքական անցյալի հետ: Քանի որ բարդ է ենթադրել, որ այսօրվա ռեալ քաղաքական ուժերից մեկը անհրաժեշտ կհամարեր վերացնել Հայրիկյանին»,- հայտարարել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը անհայտ անձի կողմից վիրավորվել էր իր տան մոտ: Հաջորդ օրը նա հիվանդանոցում հայտարարել էր, թե հարձակումն իր դեմ ուղղված չէ, այլ հայկականպետականության, եւ այդ պատճառով ընտրությունները հետաձգել չի կարելի: Ավելի ուշ նա նշել էր, թե իրեն ժամանակ է հարկավոր վերականգնվելու եւ արշավը շարունակելու համար: