Մեկ միջադեպից հետո պետք չէ ենթադրություններ անել «Վտանգավոր Հայաստանի» մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Նրա խոսքով, նման եզրակացությունները, հիմնված միայն եզակի դեպքի գնահատման վրա, շատ սխալ են, ինչպես եւ նման ենթադրությունները այլ երկրների նկատմամբ:
«Կարելի է նշել բազմաթիվ երկրներ, որտեղ ահաբակեչություններ են եղել, բայց այդ պատճառով այդ երկրները չեն դադարել քաղաքականապես կայուն համարվել: Օրինակներից մեկը ԱՄՆ-ն է` 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո: Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ օրերս, բարդ է ահաբեկչություն անվանել, եւ հստակ է, որ տեղի ունեցածը չէր կարող դրական ազդել Հայաստանի վարկի վրա: Այդուհանդերձ, հայտարարել, որ ներքին քաղաքականությունը Հայաստանում այսուհետ վտանգավոր է, սխալ կլինի»,- ասել է քաղաքագետը:
Նշենք, որ Հայրիկյանը վիրավորվել էր իր տան մուտքի մոտ, հունվարի 31-ին: Նախագահական ընտրությունները պետք է կայանան փետրվարի 18-ին, քանի դեռ Հայրիկյանը, գտնվելով հիվանդանոցում, վերջնական հայտարարություն չի արել: Հայրիկյանը հայտարարել է, թե վերջնական որոշումը կկայացնի երկու օրից:





























