Իրավապահները բացահայտել են Լենինգրադի մարզի Վսեվոլկժսկու շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանի սպանությունը:

Պուլկովո օդանավակայանում ձերբակալվել է 39-ամյա տղամարդ, որին կասկածում են սպանության կազմակերպման մեջ: Տղամարդուն, ով պատրաստվում էր թռչել Մինվոդի, տարել են քրեական հետախուզության վարչություն`հարցաքննության համար: Կասկածյալն իրեն ոչ ադեկվատ է պահել եւ սպառնացել է նետվել պատուհանից: Հարցաքննությունը դեռ  չսկսած` կասկածյալն ուշաթափվել է, նրա համար շտապ օգնություն են կանչել: Ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը, որը վրա է հասել սրտի սուր անբավարարությունից: Տղամարդու մահվան հետ կապված  քննություն է կատարվում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ նախօրեին ձերբակալվել է նաեւ ենթադրյալ մարդասպանը:Հիշեցնենք, որ ճարտարապետ Էդուարդ Հակոբյանը սպանվել էր հունվարի 29 –ին: