Առաջիկա ընտրությունները պետք է աննախադեպ լավը լինեն: Այդ մասին փետրվարի 5-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ նախընտրական հանդիպման շրջանակներում հայտարարել է նախագահի թեկնածու, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դա օդուջրի պես անհրաժեշտ է: Անհրաժեշտ է այնպես անել, որ ընտրությունների արդյունքները կասկածի նշույլ չունենան թե ժողովրդի, թե գործընկերների մոտ: Որպեսզի մեզ վերաբերվեն ինչպես նորմալ երկրի, որտեղ օրինական կերպով նախագահ են ընտրում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա միաժամանակ կողմնակիցներին խնդրել է ավելորդ ջանասիրություն չցուցաբերել:

Նշենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am