«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը վաղը՝ փետրվարի 7-ին ժամը 17..00-ին հացադուլ է անելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ: Նա այնտեղ նստելու է մինչեւ փետրվարի 8-ը ժամը 17.00-ին եւ հենց այդ ժամանակ էլ կհանի իր թեկնածությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի թեկնածուն: Հացադուլ անելու եւ ԿԸՀ-ի առաջ նստելու նպատակը մյուս թեկնածուներին թեկնածությունը հանելու կոչ անելն է:
Նա չի կարծում, թե լքում է մարտի դաշտը, ընդհակառակը՝ վստահ է, որ հենց ինքն է մնում: «Ես եմ մնալու տասնութից հետո, իրենք այսօր տուն-տունիկ են խաղում Սերժ Սարգսյանի հետ: Ով մնաց քվեաթերթիկում, 19-ին ասելու բան չի ունենալու, տասնիննին թեկնածուների մի մասը սկսելու է կակազել: Տասնութից հետո այդ մարդիկ քաղաքական դաշտում չեն լինելու, ես եմ լինելու ու շատ մարդիկ»,- ասաց Արամ Հարությունյանը՝ կանխատեսելով, որ ստեղծվելու է նոր իրավիճակ, լիդերների մի խումբ է ի հայտ գալու, որը է ժողովրդին այս իրավիճակից պետք է հանի: Նա կարծում է, որ իր առջեւ դրված նպատակին հասել է եւ քարոզարշավին հսացրել է իր ասելիքը տեղ հասցնել: Նախագահի թեկնածուն նշեց, որ եթե ինքը նպատակ ունենար ընտրվել, ծրագիր կներկացնեի
Արամ Հարությունյանը կոչ է անում Սերժ Սարգսյանին Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին համոզել, որ հանեն թեկնածությունը, իսկ մյյուսներին ինքը կհամոզի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























