Կիեւի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալել են տաջիկստանի նախկին վարչապետ Աբդումալիկ Աբդուլոջոնովին, ով նախագահ Էմոմալի Ռահմոնի մրցակիցն էր 19994թ. ընտրություններում:

Ձերբակալումը տեղի է ունեցել, երբ Աբդուլոջոնովը ԱՄՆ-ից Ուկրաինա էր ժամանել: Նրան ձերբակալել են տաջիկակակն իշխանությունների հարցումով, նախկին վարչապետը մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Ինտերպոլի ներկայացուցիչը հաստատել է ձերբակալության փաստը:

Հայրենիքում Աբդուլոջոնովին մեղադրում են 1996թ. Ռահմոնի դեմ մահափորձի եւ Սոգդիանայի շրջանում 1998թ. գնդապետ Մահմուդ Խուդոյբերդիեւի հեղաշրջման մեջ: Նա պնդել է, որ իրականում հաղթել է ընտրություններում, եւ Ռահմոնը ապօրինաբար իրեն նախագահ է հռչակել:

Վերջին տասնամյակում Աբդուլոջոնովն ապրել է ԱՄՆ-ում: