Թունիսում սպանվել է ընդդիմության առանցքային գործիչներից մեկը` Չոկրի Բելաիդը: Նա գնդակահարվել է փետրվարի 6-ին, իր տան մոտ: Գնդակներից մեկը դիպել է պարանոցին, մյուսը` գլխին: Ընդդիմադիր գործչին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ինչպես հայտնում է France 24 հեռուստաալիքը, Բելաիդը Թունիսի ձախակողմյան Դեմոկրատական հայրենասիրական կուսակցության գլխավոր քարտուղարն էր: Կուսակցությունն անդամակցում է «ժողովրդական ճակատ» քաղաքական կոալիցիային: Ոստիկանությունը դեռ չի պարզել Բելաիդի սպանության դրդապատճառները, մարդասպանի ինքնությունը եւս հայտնի չէ:
Ընդդիմության ավելի քան հազար ներկայացուցիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի Թունիսի ՆԳՆ-ի մոտ: Փետրվարի 2-ին Բելաիդը կառավարող «Էննադա» (Վերածնունդ) կուսակցությանը մեղադրել է իրենց կուսակցության անդամների վրա հարձակումների մեջ:





























