Ընտրությունները պետք է ընթանան ազնիվ եւ բաց մթնոլորտում, առանց չնչին ճնշման կամ պարտադրանքի: Այս մասին հայտարարել Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` փետրվարի 6-ին, Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` խոսակցությունները, թե բնակչությունից անձնագրերի տվյալներ են հավաքում քվեաթերթիկներում կեղծ նշումներ կատարելու համար, արդեն երկար ժամանակ շրջում են հասարակության շրջանում: «Խոսում են նաեւ այն մասին, որ ուսանողներին դասախոսությունների փոխարեն, իսկ աշակերտներին դասերի փոխարեն քարոզում են մեր օգտին: Ուզում եմ ձեզ ասել, որ եթե այդ խոսակցությունների նույնիսկ մեկ հարյուրերորդականը ճիշտ է, մենք այդ ամենի կարիքը չունենք: Մեզ պետք է, որ որեւէ մեկի մոտ կասկածի ստվեր անգամ չլինի ընտրությունների օրինականության վերաբերյալ»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Ավելի վաղ, հանդես գալով Էջմիածնում, նախագահի թեկնածուն իր այդ միտքն ավելի պատկերավոր էր ներկայացրել. «Ուզում եմ խնդրել ձեզ, որպեսզի ընտրությունները բաց ու ազատ լինեն: Պետք չի բռունցքի ուժը կիրառել: Բռունցքների ժամանակը 1992-93 թվականներին էին (արցախյան պատերազմի տարիները-խմբ) եւ այդ ժամանակ դուք` էջմիածինցիներդ լավ եք ձեզ դրսեւորել: Բայց հիմա դրա անհրաժեշտությունը չկա»:





























