Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 7-ին հանել է վերջին մեղադրանքները պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի վրայից` Վրաստանի ՊՆ կողմից Mevel Corporation ընկերության միջնորդության անորակ զենք գնելու գործով:

Նախկին նախարարի պաշտպան Զվիադ Կորձաձեի խոսքով, մեղադրանքից հրաժարվել է դատախազությունը: Այսպիսով, Օքրուաշվիլիի դեմ բոլոր մեղադրանքները հանվել են եւ նա ազատվել է քրեական հետապնդումից, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախկին զինակից Իրակլի Օքրուաշվիլին, ով Ֆրանսիայում քաղաքական փախստականի կարգավիճակ ունի, ինքնակամ վերադարձել է Վրաստան նոյեմբերի 20-ի ընտրություններից հետո եւ ձերբակալվել էր հենց օդանավակայանում: Նրա դեմ մի քանի մեղադրանք էր առաջադրվել, 2008թ. Օքրուաշվիլին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: Հունվարի վերջից դատարանը սկսել էր հանել մեղադրանքները: