Հայաստանի ճակատագրի բացասական կանխատեսումների պակաս երբեք չի եղել, որոշ գործիչներ ընդհանրապես նման հռետորաբանությունը աշխատանքի ձեւաչափ են դարձրել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը:
«գուժում են երկրի վախճանի կոնկրետ ժամկետներ, սակայն, վստահ եմ, բնակչության մեծ մասն այդ հայտարարությունները լուրջ չի ընդունում: 90-ականներին եւս գուժում էին մեր մահը Ադրբեջանի ձեռամբ, սակայն, բարեբախտաբար, դա տեղի չունեցավ: Չէին կարողանում կառավարել երկիրը եւ հայտարարություններ էին անում, որ եթե չզիջենք, կմեռնենք»,- ասել է նախագահը:
Սարգսյանը հիշեցրել է, որ տնտեսական ճգնաժամի տարիներին եւս մռայլ կանխատեսումներ էին արվում, իսկ այսօր ահաբեկում են արտագաղթով: Նա խոստովանել , որ խնդիրն իսկապես գոյություն ունի, բայց դա չարախնդալու առիթ չէ: « Հայաստանը երբեք չի մահանա, այն աշխարհի լավագույն երկիրն է, որ բարգավաճելու է: Այլ բան, եթե չես սիրում քո երկիրը»,- նշել է նա եւ հավելել. «Եթե նեղանում ես, որ չես կարող ազդել գործընթացների վրա, քանի որ ժամանակդ անցել է: Երազ էիր տեսել, թե առանց թիմի կարող ես նախագահ դառնալ, բայց ընտրությունները տեւալան աշխատանքի արդյունք են, թիմ է պետք, միայնակ նախագահ չեն դառնում»,- ասել է նախագահը` պատասխանելով մրցակիցներին. «Քաղաքական ուժը չի կարողանում ներկայացուցիչներ նշանակել տեղամասերում, եւ նա դեռ պատճառներ է փնտրում»:





























