«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի վրա հարձակում է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա շտաբի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը:
Հարձակումը եղել է Մուրացանի 184 հասցեում գտնվող Էրեբունի վարչական շրջանի շտաբի վրա, այդ պահին շտաբի աշխատակիցներից մարդ չի եղել եւ ոչ ոք չի վնասվել: «Պոկել եւ տարել են պաստառները, տեխնիկային ձեռք չեն տվել»,- ասաց Կարինե Հարությունյանը:
Շտաբի աշխատակիցները առավոտյան են հայտնաբերել, թե ինչ է տեղի ունեցել եւ դիմել են ոստիկանություն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























