Մարդը չպետք է բնակարան ստանա առանց աշխատելու հնարավորության: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` միայն համալիր միջոցառումներով կարելի է լուծել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի զարգացման հարցերը, որը տուժել է 1988-ի երկրաշարժից:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն անգամ Գյումրի այցելելիս իր մոտ երկակի զգացումներ են լինում. մի կողմից հիացմունք`գյումրեցիների անհաղթահարելի լավատեսության եւ հումարի համար, մյուս կողմից`պարտքի զգացմունք: «Այդուհանդերձ, աջակցության միջոցառումները պետք է համալիր բնույթ կրեն: Մարդուն տալով նույնիսկ ամենահարմարավետ տունը, բայց չտալով աշխատանք, մենք չենք լուծում քաղաքի զարգացման հարցը: Ուստի մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի ստեղծենք անհրաժեշտ քանակի աշխատատեղեր: Ես հավատում եմ, որ մոտակա 5 տարում մենք կհասնենք որոշակի արդյունքների այդ ճանապարհին»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: