Ռուսաստանի պետդումայում կոչ են անում միավորել ջանքերը` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված «ընդհանուր հայտարար» գտնելու համար:

«Անհրաժեշտ է շարունակել հակամարտության կարգավորմանն ուղղված ամենակարեւոր քայլերը, բայց շատ զգույշ, եւ իհարկե, ամեն անգամ համեմատելով բոլոր կողմերի դիրքորոշումները»,-այսօր` փետրվարի 12-ին, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ-ի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի ղեկավար Սեոնիդ Սլուցկին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա հիշեցրել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման թեման բարձրացվել է Պետդումայի պատվիրակության Փարիզ կատարած վերջին այցելության շրջանակներում, որը գլխավորել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Մասնավորապես, «ֆրանսիացի խորհրդարանականների կողմից սադրիչ հարց է հնչել` «Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ» ձեւաչափով բանակցությունների «ձախողման» մասին, ինչին համապատասխան պարզաբանում են ներկայացրել Պետդումայի պատգամավորները:

«Սերգեյ Նարիշկինը հստակ նշել է, որ երեք նախագահների աշխատանքի գործընթացում զգալիոներն մոտեցել են կողմերի դիրքորոշումները, նյութեր են մշակվել բանակցային գործընթացը շարունակելու համար»,-հայտարարել է Սլուցկին:
Նա զարմանք է հայտնել, որ այդ այցելությունից մի քանի օր անց ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է Ալեւի «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովի հարցազրույցը, ով յուրովի է մեկնաբանել Պետդումայի խոսնակի հայտարարությունները` խեղաթյուրելով դրանց իրական իմաստը:

Ահմեդովի պնդմամբ` Նարիշկինն, իբր, լուրջ սխալ է թույլ տվել, ասելով, որ պետք չէ ակնկալել ԼՂ խնդրի շուտափույթ լուծում: