Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն: Այդ մասին, նախագահի թեկնածուն` գործող նախագահը, հայտարարել է փետրվարի 12-ին Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանը:

Սարգսյանի խոսքով, կառավարման արդյունավետությունը կախված է ոչ համակարգից, եւ խորհրդարանական համակարգը չի երաշխավորում հաջողությունը: Ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, որոշ մարդիկ կարծում են, թե խորհրդարանական համակարգն ավելի ժողովրդավարական է: Նման կարծքի ունեցողների համար Սարգսյանը հիշեցրել է, թե հիտլերյան Գերմանիան կառավարվում էր հենց խորհրդարանական համակարգով:

Ըստ նախագահի, նման օրինակները շատ են, եւ կան բազում օրինակներ նախագահական կառավարման հաջողման. «Հաջողությունը կախված է ժողովրդից, անհատներից, քաղաքական ուժերի արդյունավետությունից»: Սարգսյանը նշել է, թե Հայաստանի կառավարման ներկայիս համակարգը գործում է ընդամենը 20 տարի. «Սպասենք եւս 30-40 տարի, նայենք նրա ադյունավետությանը, չի կարելի համակարգը փոխել ըստ տրամադրության: Սխալ է լուրջ հարցերին այդպես հեշտ նայելը: Ես ժառանգականության կողմնակից եմ»,- նշել է նա: