Չճանաչել Ղարաբաղը, նշանակում է հրաժարվել Հայաստանի ազգային շահերից: Այս մասին, այսօր` փետրվարի 12-ին, Վանաձորում ընտրողների ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Երեք նախագահների դարաշրջանը մոտեցել է ավարտին: Գալիս է հայ ժողովրդի դարաշրջանը, իրական ժողովրդավարության, այլ ոչ միապետության դարաշրջանը, հայրենիք վերադառնալու դարաշրջանը: Վերջ առանց հայրերի հարսանիքներին եւ ոչ լիարժեք ընտանիքներին: Վերջին տարիներին մեր երկիրը լքել է 200 հազար մարդ: Մենք պետք է վերջ դնենք դրան եւ մենք կանենք դա` բարձր աշխատավարձերով, արժանի աշխատատեղերով եւ թոշակներով: 2014 թվականի բյուջեում 100 մլն դոլարին համարժեք դրամ կհատկացվի, որպեսզի մեկընդմիշտ լուծվի աղետի գոտում բնակարանային հարցը»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայաստանն արտաքին քաղաքականությունում պետք է ձգտի լավագույն հարաբերությունները հաստատել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Չինաստանի հետ: «Բայց մենք պետք է ձգտենք նրան, որպեսզի նրանք եւս ձգտեն նույնին` մեզ հետ լավ հարաբերություններին: Եվրոպան ճանաչում է Կոսովոն, Ռուսաստանը` Աբխազիան եւ Հարավային Օսիան, ամբողջ աշխարհը` Հարավային Սուդանը: Նրանք դա անում են սեփական շահերից ելնելով, իսկ ինչու մենք չպետք է ճանաչենք Արցախը մեր շահերից ելնելով: Գործող իշխանությունը դա անվանում է ավանտյո՞ւրա: Իսկ այդ դեպքում ո՞րը ավանտյուրա չէ, մադրիդյան սկզբունքնե՞րը, միակողմանի զիջումնե՞րը` առանց Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի մեր հայրենակիցների մասին մտածելու: Արցախի, նրա տարածքային ամբողջականության ճանաչումը մեր ուղղակի պարտականությունն է»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: