American Airlines եւ US Airways ամերիկական ավիաընկերությունները պայմանավորվել են միավորվել, որի արդյունքում կստեղծվի աշխարհի ամենախոշոր ավիաընկերությունը: Այդ մասին պաշտոնական հայտարարությունը, հավանաբար, կլինի փետրվարի 14-ից ավելի ուշ:

Ենթադրվում է, որ նոր ընկերությունը կպահպանի American Airlines անվանումն, իսկ նոր ավիաընկերության ղեկավար կդառնա US Airways-ի գործադիր տնօրեն Դուգ Փարքերը, հայտնում է INFOXru-ն: Ըստ ՌԲԿ-ի` գործարքի արժեքը գնահատվել է 11 մլրդ դոլար:

Նոր ավիաընկերությունն ուղեւորական փոխադրումներով առաջ կանցնի ավելի վաղ աշխարհում ամենախոշոր համարվող մեկ այլ ամերիկակական United Airlines ավիաընկերությունից: Ապագա խոշորագույն ավիափոխադրողը կունենա  900 օդանավ, որոնք ամեն օր կկատարեն  3200 չվերթ: American Airlines ավիաընկերությունում կաշխատեն ավելի քան  95 հազար մարդ: