Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատում օրինագիծ է ընդունվել, ըստ որի աբորիգեններն այսուհետ պաշտոնապես ճանաչվում են երկրի բնիկ բնակիչներ: Օրինագիծը, որ արժանացել է ինչպես կոալիցիայի, այնպես էլ ընդդիմության հավանությունը, բնիկների դերը Ավստրալիայի պատմության մեջ գնահատում է որպես «յուրահատուկ եւ առանձնահատուկ»:
Հաջորդ քայլը դառնալու է հանրաքվեն` սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելու հարցով:
5 տարի առաջ վարչապետ Քեւին Ռադդը ներողություն է խնդրել ավստրալական աբորիգեններից գաղութարարների կատարած վայրագությունների համար:
Մասնագետների կարծիքով, անգլիացիների գալուց առաջ (առաջին գաղութը ստեղծվել է 1788թ.) մայրցամաքում ապրում էր միլիոն աբորիգեն, այսօր նրանց թիվը 60 հազար է:




























