Փետրվարի 14-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:
ՀԱԿ-ի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաեւ արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես եվրաինտեգրման, մաքսային միության, տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցերի:




























