Իրանցի մասնագետները հետեւել են ԿԺԴՀ-ում փետրվարի 12-ին անցկացված ստորերկրյա միջուկային փորձարկումներին, հայտնում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:
Իրանը, աղբյուրների տվյալով, դեռ նախորդ տարվա նոյեմբերին դիմել էր ԿԺԴՀ-ին՝ իր մասնագետներին փորձարկումներին հետեւելու թույլտվություն ստանալու համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, ստորերկրյա միջուկային պայթյուն արդեն երրորդն էր՝ 2006 եւ 2009 թվականների փորձարկումներից հետո: Այն իրագործվել էր Հյուսիսային Կորեայի հյուսիսարեւելյան «Փհունգերի» զորավարժարանում: Լիցքի հզորությունը, ըստ մասնագետների, կազմել էր 6-7 կիլոտոննա: Սեուլում, Տոկիոյում եւ Վաշինգտոնում կարծում են, որ խոսքը ոչ մեծ լիցքի մասին է, որը Փհենյանը մտադիր է ապագայում կցել բալիստիկական հրթիռներին:




























