ԱՄՆ Սենատում հանրապետական սենատորների խումբը արգելափակել է իրենց կուսակից Չաք Հեյգելի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար: Դեմոկրատներին չի հաջողվել 100-ից 60 ձայն հավաքել, որպեսզի հաստատեն Հեյգելի թեկնածությունը:

Սենատում դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռիդը ստեղծված իրավիճակն «աննախադեպ» է անվանել, հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Reuters-ը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հեյգելի թեկնածությանը: Նեբրասկայից ընտրված նախկին սենատոր Հեյգելին մեղադրում են Իսրայելի հասցեին քննադատական դիտարկումների համար: Բացի այդ, նա հնարավոր է համարել բանակցությունները «Հըզբոլլահի» հետ, այն դեպքում, երբ այդ խմբավորումը ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

Հաջորդ քվեարկությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնի թեկնածուին հաստատելու հարցով կկայանա փետրվարի 26-ին: