Ամերիկայի Հայ դատի գրասենյակը պաշտոնապես հարցում է հղել Սպիտակ տանը, թե անվտանգության ինչ երաշխիքներ է կիրառում We the People օնլայն-ստորագրահավաքների ղեկավարությունը` արտաքին շահարկումներից խուսափելու համար:
ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Վալերի Ջարեթին հղած նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտնել է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունը` հակահայկական հանձնագրերի կապակցությամբ, որոնք բառ առ բառ կրկնում են Իլհամ Ալիեւի բառերը:
Այսպես, վերջերս մի քանի հանձնագրեր, որոնք ուղղված էին Ղարաբաղի դեմ, արագորեն տասնյակ հազարավոր ստորագրություններ էին հավաքել: Դրանցից մեկում ասվում է «հայ զինվորականների կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի զավթման մասին», հանձնագիրը կապված է Հեյդար ԱԼիեւի հիմնադրամի հետ, որը ղեկավարում է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: Ի տարբերություն այլ հանձնագրերի հակահայկականներում չեն նշվում ստոերագրողների գտնվելու վայրը:




























