Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի համակարգող Ժիլ դե Կերշովը մտահոգություն է հայտնել Սիրիայում գործող ահաբեկչական զինված խմբավորումների, մանսավորապես, «Ջեբհաթ Ան-Նուսրայի» շարքերում եվրոպացի երիտասարդների առկայությամբ, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը խոստովանել է, որ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից եւ այլ եվրոպական երկրներից, «ջիհադիստներ» են ժամանում Սիրիա: Ուիլյամ Հեյգը եւ Ժիլ դե Կերշովը մտավախություն են հայտնել, որ բոլոր այդ «ջիհադիստները» վերադառնալով Սիրիայից, սպառնալիք կդառնան Եվրամիության երկրների համար:
Նշենք, որ «Ջեբհաթ Ան-Նուսրա» խմբավորումը վերջերս ԱՄՆ-ում ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:




























