ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ուրալում երկնաքարի անկման մեջ ամերիկացիների հետքն է տեսել: Նա չի հավատում, թե տեղի ունեցածը կապված է տիեզերքում ընթացող պրոցեսների հետ: Ըստ Ժիրինովսկիի, դա «պատերազմ հրահրողների, սադրիչների ձեռքի գործն է»:
«Դա երկնաքարերը չեն, որ ընկնում են, այլ ամերիկացիների նոր զենքի փորձարկումը: ԱՄՆ խպետքարտուղար Ջոն Քերրին երկուշաբթի ուզում էր զգուշացնել, փնտրում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Լարվովն էլ շրջագայում է: Քերրին ուզում էր զգուշացնել, որ նման սադրանք է լինելու, եւ դա կարող է վերաբերել Ռուսաստանին»,- ասել է Ժիրինովսկին:
ԱԻՆ հայտարարությունը Ուրալում տեղի ունեցածի վերաբերյալ Ժիրինովսկուն չի բավարարում: «Կարծես պրիմիտիվ ցեղ լինեն: Ի՞նչ երկնաքարեր, ոչինչ էլ չի ընկնում, տիեզերքը իր օրենքները ունի»,- հայտարարել է Ժիրինովսկին:
ԱՄՆ-ին հիշատակել է նաեւ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը` նշելով, որ այսօր ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը ի վիճակի չեն այլմոլորակային ծագման օբյեկտներ խփել:




























