Եվրամիության 10 երկրների` Լատվիայի, Լիտվայի, Չեխիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի ներկայացուցիչներն, ինչպես նաեւ Բաքվի ԵՄ առաքելությունները փետրվարի 14 –ին այցելել են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն:

Ըստ Turan-ի` արեւմտյան դիվանագետները հանդիպել են Նախիջեւանի արդարադատության նախարարի հետ: Նրանք եղել  են նաեւ ժողովրդավարության զարգացման ռեսուրսների կենտրոնում, որտեղ հանդիպել են քաղաքացիական ակտիվիստների` Մալախաթ Նասիբովի, Իլգար Նասիբովի, Էլման Աբասովի, Հյաքիմելդոստ Մեհթիեւի եւ Հասան Շիխալիեւի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է իրավապաշտպանների գործունեությունը, դրանց վրա գործադվող ճնշումները եւ ՆԻՀ-ի հասարակական քաղաքական իրադրությունը: Դիվանագետները նաեւ այցելել են նախօրեին դատապարտված գործարարներ Մուհամեդ Ղուրբանովի եւ նրա աներ` Նադիր Մամեդովի հարազատներին:

Դիվանագետները նաեւ դիմել են Արդարադատության նախարարություն` հենց դատապարտվածների հետ հանդիպելու խնդրանքով: