Պակիստանի ռազմականները փետրվարի 15-ին  Hatf-II-ի կարճ շառավղով ազդեցության բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում են իրականացրել: 180 կլոմետր հեռահարության հրթիռի փորձարկումը վերերկրյա բալիստիկ հրթիռային համակարգի պատրաստվածությունը ստուգելու գործընթացի մի մասն է կազմել:

Ինչպես հաղորդել է  «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Պակիստանի Պաշտպանության նախարարությունը, Hatf-II հրթիռն ունակ է հասցնել ինչպես սովորական մարտական, այնպես էլ միջուկային հարվածներ եւ մանեւրելու կարողության շնորհիվ հաղթահարել հակահրթիռային տակտիկական պաշտպանությունը:

Ավելի վաղ` փետրվարի 11-ին, Պակիստանն իրականացրել  է 60 կիլոմետր հեռահարությամբ Hatf-IX հրթիռի փորձարկումները, որը եւս կարող է միջուկային հարվածներ հասցնել: Այս հրթիռը եւս կարող է հաղթահարել թշնամու հակահրթիռային տակտիկական պաշտպանությունը: