Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ դառնալու հավակնորդների մեծ մասն այս շաբաթ Ամերիկայի Հայ դատի հանձնաժմբի կազմակերպած ֆորումում աջակցել են ոստիկանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին գրում է Glendale News-Press-ը:

Նշենք, որ ոստիկանական հանձնաժողով ստեղծելու ջանքերը նորություն չեն, բայց ակտիվացել են այն բանից հետո, երբ որոշ հայ ոստիկաններ հայց են ներկայացրել դեպարտամենտ` իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքի համար:

Ֆորումին մասնակցող 10 թեկնածուներից ոմանք, մեկը, ով երկար տարիներ աշխատում է ոստիկանական խորհրդակցական հանձնաժողովում, ասել են, որ իրենք նախատեսում են հանձնաժողով ստեղծել, որն ավելի մեծ հնարավորություններ ու իշխանություն կունենա, որպեսզի լուծի ոստիկանական դեպարտամենտում ի հայտ եկած վիճելի խնդիրները:

«Հանձնաժողովն ատամներ չուներ»,-ասել է քաղաքային խորհրդի անդամի թեկնածու Ռիք բարնսը, ով երկար տարիներ եղել է այդ հանձնաժողովի անդամ:

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի թեկնածուներ Զարե Սինանյանը, Արամ Կազազյանը, Հերբերթ Մոլանոն, նախկին ոստիկան Շահե Քերոգելյանը եւ Ռոլանդ Կետիկյանը ֆորումի ժամանակ նույնպես պաշտպանել են այդ նախաձեռնությունը: