Հնդկաստանի արեւելյան Ջարքհանդ նահանգի գյուղերից մեկում կատաղած ամբոխը Լինչի դատաստանի է ենթարկել բռնաբարության փորձ կատարած երեք տղամարդկանց։

IANS գործակալության տվյալով՝ երեք տղամարդիկ գյուղում հայտնի էին կանանց նկադմամբ մշտական հետապնդումներով։ Փետրվարի 15-ին նրանցից մեկը զենքի սպառնալիքով փորձել էր բռնաբարել համագյուղացի կնոջը։ Սակայն օգնության էին հասել գյուղի բնակիչները, որոնք արդյունքում բոլոր երեքին փայտերով եւ քարերով մահացու ծեծի էին ենթարկել։ Ոստիկանները սպանվածների մոտ երկու ատրճանակ եւ փամփուշտներ էին գտել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեկտեմբերին հարեւան Հութի շրջանում կնոջ նկատմամբ ոտնձգությունների համար հինգ տղամարդու էին սպանել։

Հիշեցնենք, բռնության թեման Հնդկաստանում հատկապես սուր արձագանք է ստացել նախորդ տարվա դեկտեմբերին ավտոբուսում 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհի խմբակային բռնաբարութույունից հետո։ Ամբողջ երկրով մեկ զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում էին խստացնել կանանց նկատմամբ հանցագործությունների քրեական պատասխանատվությունը։

Դելիում ցույցերն ուղեկցվել էին ոստիկանության հետ բախումներով։ Իշխանություններն ի պատասխան ամբողջ երկրում արագացված վարույթով դատարաններ են ստեղծել, որոնք նվազագույն ժամկետում պետք է քննեն բռնաբարությունների գործերը։