Չելյաբինսկում տեղի ունեցածը երկնային մարմիններին հայտնաբերելու եւ հետեւելու միջոցները կատարելագործելու անհրաժեշտության մասին են վկայում։ Այդպես են կարծում ամերիկացի փորձագետները։

Նախկին աստղագնաց Ռաստի Շվեյհարտի կարծիքով Չելյաբինսկի դեպքից հետո շատերն ուշադրություն կդարձնեն այդ խնդրին։

Աստղագետ Փոլ Կոդասը NASA-ում հեռուստակոնֆերանսի ժամանակ նշել էր, որ Չելյաբինսկի երկնաքարը մեծ չի եղել եւ այն նկատելը չափազանց բարդ էր, նաեւ հավելել է, որ 2012DA14 աստերոիդի մոտեցման մասին մեկ տարի առաջ զգուշացրել էին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Այժմ, սակայն, արդեն վստահ կարելի է ասել, որ փետրվարի 15-ին Երկրի մթնոլորտ անցած երկնային մարմինը բավական խոշոր է եղել եւ պայթել է 40 կմ բարձրությունում։

Հիշեցնենք, ավելի վաղ լրատվամիջոցներում ենթադրություն էր հայտնվել, որ տվյալ երկնաքարը 2012DA14 աստերոիդի մասն է կամ արբանյակը, ինչը  NASA-ում հերքել էին։ Նշվել էր, որ երկու երկնային մարմինների շարժման հետագծերը միանգամայն տարբեր են եղել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ երկու օբյեկտներն իրար հետ կապ չունեին։ Ռուսական երկնաքարը հյուսիսից հարավ է սուրացել, այնինչ DA14 աստերոիդը՝ հարավից հյուսիս։