Հյուսիսային ծովի ափերի մոտ կոկաինի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել, հաղորդել է Դանիայի ոստիկանությունը: Նշվել է, որ խնամքով փաթեթավորված կոկաինը բավական երկար ճանապարհ է անցել:
Գերմանիայի ոստիկանությունը եւս ափամերձ տարածքում կոկաինի տուփեր է հայտնաբերել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են 100 կգ թմրանյութի մասին, սակայն ոստիկանությունը հրաժարվել է հաստատել այդ տվյալները, քանի որ Եվրամիությունն սկսել է հետաքննել գործը:
Կոկաինը հայտնաբերվել է հունվարի 31-ից փետրվարի 7-ն ընկած հատվածում: Ուսումնասիրելով արկղերի ու պարկերի պարունակությունը, ոստիկանությունը եկել է այն եզրահանգման, որ դրանք պատկանում են նույն մաքսանենգ խմբաքանակին, հաղորդում է «NEWSru.com»-ը:




























